Մահացել է դատավոր Դանիել Խաչատրյանը
ՀՀ Դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից հայտնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դանիել Վարդանի Խաչատրյանը։
Դ. Խաչատրյանը 1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Սպիտակի Ժողդատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականին նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։