Օրվա երկրորդ կեսին անձրևային եղանակ կլինի
Հունիսի 9-10-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 11-13-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Քամին հարավային` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 11-13-ին կնվազի 4-5 աստիճանով:
[img]/ups/images/0502515001402293249890813.jpg[/img]
Երևանում հունիսի 9-ին 9-10-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
11-13-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
[img]/ups/images/0708423001402293279232494.jpg[/img]