Կանադայում 3 բանտարկյալ ուղղաթիռով փախել են
Երեք բանտարկայլ ուղղաթիռով փախել են կանադական Քվեբեկ քաղաքում գտնվող մեկուսարանից, հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն:
Ինչպես նշվում է, բանտարկյալները սպասել են դատավարությանը, կապված Hells Angels մոտոցիկլեստների գործով:
Նրանցից 2-ը ձերբակալվել են 2010 թվականին և նրանք 2013-ին ևս փորձել են փախչել բանտից, սակայն չի հաջողվել: