15572 դիտում
16:05 08-06-2014
Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են Երևանում առանձնակի դաժանությամբ մորը սպանած որդուն
Այսօր՝ հունիսի 8-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Խաչիկ Նավասարդյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Բագրատունյանց 25/27 շենքի բնակիչ 45-ամյա Սամվել Դարբինյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ հունիսի 7-ին, առանձնակի դաժանությամբ իր մորը՝ 65-ամյա Ալվինա Դարբինյանին սպանելու մեջ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/16805/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հունիսի 7-ին, դաժան ու սահմռկեցուցիչ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Բագրատունյաց 25/27 շենքի բնակարաններից մեկում մահացած կին կա:
Նշված շենք էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ:
Տեղում էին նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի բաժնի օպերգծով տեղակալ Մհեր Արզումանյանի գլխավորությամբ, ովքեր թիվ 55 բնակարանի լոգարանում հայտնաբերել էին նշված բնակարանի բնակչուհի, 65-ամյա Ալվինա Դարբինյանի դին:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դատական բժիշկը դիակի նախնական դատաբժշկական փորձաքննություն էր կատարել և, ըստ տեղեկությունների, կնոջ մարմնի վրա կային հարվածի մի քանի հետքեր, ինչից իրավապահները ենթադրել էին, որ կինը ծեծի էր ենթարկվել:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ մահացածի 2 տղաները բնակվում են արտասահմանում, իսկ մյուս տղան բնակվում էր մոր հետ, ում Շենգավիթի ոստիկանները տեղափոխել էին ոստիկանություն, որպեսզի պարզեին, թե արդյոք նա առնչություն ունի՞ մոր սպանության հետ:
Նմանատիպ նյութեր
40630 դիտում
14:38 16-12-2020
Դատարանը կալանավորեց Կարին գյուղում առանձնակի դաժանությամբ մորը սպանած որդուն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ