Երևանում այսօր վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայրաղաքաի Կասյան փողոցում այսօր վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որի բացմանը եկել էին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը:
Բոլոր պաշտոնյաները գնումներ կատարեցին գյուղացիներից, գյուղանախարն անձամբ գնեց հաղարջ և կեռաս:
Հիշեցնենք, որ մայարքաղաքում նման տոնավաճառների ստեղծման նպատակը գյուղացիների աճեցրած մթերքի իրացման գործը թեթևացնելն է:
Այս տոնավաճառը արդեն վերաբացվում է 6-րդ տարին, և մոտ 25 օր հետո Մաշտոցի պողոտայի հարակից տարածքում` «Մալիբու» սրճարանի հարևանությամբ կբացվի ևս մեկ տոնավաճառ,:
«Հասնելու ենք նրան, որ գյուղացին կարողանա նաև մսամթերք, կաթնամթերք ևս վաճառել»,- խոսատացավ Սերգո Կարապետյանը:
Իրենց աճեցրած ապրանքը շուկա բերած գյուղացիները լրագրողներին վստահեցնում էին, որ իրենց մոտ նորմալ գներով են, թեպետ գնորդներն իրենք այդ կարծիքի չէին: