Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիում ադրբեջանցիներին պատկանող ավտոպահեստամասերի շուկայում
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թբիլիսիում գտնվող ավտոպահեստամասերի շուկաներից մեկում հրդեհ է բռնկվել:
Հրդեհն այնքան խոշոր է, որ այն մարելու համար 14 մարտական հաշվարկ է ժամանել: Վնասվել են շրջակայքում գտնվող մի քանի խանութներ: Ըստ տեղեկությունների՝ շուկայի առևտրի կետերի մեծ մասի սեփականատերերն ադրբեջանցիներ են:
Մինչ այս պահը հրդեհը մեկուսացնել չի հաջողվում: Հրդեհի վայր են ժամանել հավելյալ հրշեջ-փրկարարական մեքենաներ: