1738 դիտում
13:58 07-06-2014
Վաղը Հայաստանի 59 համայնքերում ընտրություններ են անցկացվելու
Հայաստանի 59 համայնքներում վաղը` հունիսի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցվել է համայնքի ղեկավարի 66 թեկնածու եւ 188 ավագանու անդամի թեկնածու: Իսկ այսօր թեկնածուների լռության օրն է: Նշենք նաեւ, որ ավելի շատ աղմուկ հանեցին Գորիսի քաղաքապետի սպասվելիք ընտրությունները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գորիսի քաղաքապետի ընտրություններում թեկնածությունն առաջադրած Արա Բուդաղյանի ինքնաբացարկից հետո, ում եղբայրը սպանվել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ, ինքնաբացարկ է ներկայացրել նաեւ Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի հովանավորությունը վայելող Տիգրան Կարապետյանը: Ինչից հետո ընտրապայքերը շարունակեցին Հրայր Յոլյանը և Հանրապետական կուսակցության անդամ, Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրեն Վաչագան Ադունցը, ով վայելում է Սուրեն Խաչատրյանի հովանավորությունը:
Նմանատիպ նյութեր
9201 դիտում
21:36 10-06-2017
Ֆրանասիայում վաղը ԱԺ ընտրություններ են անցկացվելու. ինտրիգը պահպանվում է
2043 դիտում
19:47 14-05-2014
Հունիսի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու
Այս բաժնից
643 դիտում
18:53 29-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
1480 դիտում
18:51 29-11-2024
Դատախազը նոր նշանակում է արել
844 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել