211652_close_icon

ԱԱԾ պետի նախկին տեղակալը չի կարողանում 2,000 դոլար գտնել, որպեսզի հասարակական կազմակերպություն ստեղծի

views-count2152 դիտում article-date 13:19 07-06-2014
ԱԱԾ պետի նախկին տեղակալ, ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը չի կարողանում 2, 000 դոլար հայթայթել, որ կարողանա հասարակական կազմակերպություն ստեղծել, որտեղ հիմնականում երիտասարդներ են ընդգրկված լինելու: Այս մասին[b] SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Նա նշեց, որ այդ մտքից չի հրաժարվել, պարզապես դեռ չի հաջողվում ֆինանսավորման խնդիրները լուծել, որ կարողանա տարածք վարձել, քարտուղարին, վարորդին վճարել և ընթացիկ ծախսերը հոգալ: [b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ նա օրեր առաջ մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Հարցին, թե ա՞յդ նպատակով էր նա այնտեղ, ասաց, որ իսկապես մեկնել էր, բայց ոչ թե հասարարական կազմակերպություն ստեղծելու հարցերով, այլ անձնական խնդիրներով:

Նմանատիպ նյութեր