211652_close_icon
views-count3276 դիտում article-date 20:56 06-06-2014

Տներից մեկի հյուրասենյակում օձ է նկատվել

Հունիսի 6-ին, ժամը 18.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի գերեզմանատան մոտակայքում գտնվող տներից մեկի հյուրասենյակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Տեղանքի զննման արդյունքում հայտնաբերվել է շահմար տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք: Հունիսի 6-ին, ժամը 19.24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի Այգեգործական զանգվածի 23-րդ փողոցի թիվ 19 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են «Գյուրզա» տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր