211652_close_icon
views-count2255 դիտում article-date 19:35 06-06-2014

Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է ավտոբուսի վարորդը. 19 վրացի ուղևորներ գտնվում են հիվանդանոցում. տեսանյութ

Թուրքիայում, Բոլու-Ստամբուլ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 19 Վրաստանի քաղաքացի է տուժել: Ինչպես տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները, մահացել է ավտոբուսի վարորդը, որը Թուրքիայի քաղաքացի էր և վարում էր Թբիլիսի-Ստամբուլ երթուղին սպասարկող ավտոբուսը: Ըստ նախնական տեղեկությունների վարորդը չի կարողացել պահել ղեկը և տեղի է ունեցել ավտովթարը: Ավտոբուսում գտնվել են 42 ուղևոր, ըստ տեղեկությունների բոլորը՝ Վրաստանի քաղաքացիներ են: Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 00:09-ի սահմաններում, ըստ բժիշկների հիվանդանոց տեղափոխված ուղևորների վիճակը կայուն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր