47688 դիտում
12:12 12-12-2024
Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 46 երթուղու՝ ուղևորներ տեղափոխող ավտոբուսն ու «Toyota»-ն. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ. իսկ քաղաքապետարանը հայտարարում է, թե վարորդները գիծ դուրս գալիս ստուգվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ (ԼՐԱՑՎԱԾ)
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Սուրեն Մարտիրոսյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող «Hyundai» ավտոբուսն ու Երևանի բնակիչ 58-ամյա Կարեն Մկրտչյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ ավտոբուսի վարորդը, որում եղել են մեծ թվով ուղևորներ, եղել է ոչ սթափ, մինչդեռ Երևանի քաղաքապետարանը անընդհատ հայտարարություններ է տարածում, թե երբ վարորդները երթուղի են դուրս գալիս, անցնում են համապատասխան ընթացակարգով, այդ թվում՝ բժիշկը հետազոտում է նրան, ենթարկվում է սթափության փորձաքննության, մինչդեռ այսօր ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ:
Ավտոբուսն էլ տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Քիչ առաջ SHAMSHYAN.com-ը քաղաքապետարանից տեղեկություն ստացավ, որը ներկայացնում ենք ստորև.
«46 երթուղին սպասարկվում է մասնավոր ընկերության կողմից։ Ալկոհոլի օգտագործումը, ըստ ստուգման արդյունքների, եղել է երեկվա։ Բայց անգամ այդ փաստով հանդերձ՝ երթուղի դուրս գալը կկիանխվեր, եթե առավոտյան վարորդը երթուղի դուրս գալու ուղեգիր ստանար։ Երթուղի է մտել առանց ուղեգրի, այսինքն՝ ինքնակամ։ Վարորդական իրավունքից արդեն զրկվել է»։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+