2537 դիտում
13:17 06-06-2014
Բեռնար Շալանդ. Ցանկանում եմ փոխել հավաքականի մենթալիտետը
Քիչ առաջ Մայնցի «Կոֆաս Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր վաղը՝ հունիսի 6-ին կայանալիք Գերմանիայի հավաքականի հետ ընկերական խաղին:
Բեռնար Շալանդն ընդգծեց, որ շատ մտահոգված է այն փաստով, որ Արաս Օզբիլիսը չի մասնակցելու առաջիկա հանդիպմանը՝ հույս հայտնելով, որ նրա վիրահատությունը հաջող կանցնի, և Արասը կհասցնի վերականգնվել մինչև ընտրական փուլը:
Պատասխանելով խաղի կարևորության մասին հարցին՝ Բեռնար Շալանդը նշեց, որ այս խաղը մեծ նշանակություն ունի Հայաստանի հավաքականի համար, քանի որ ամեն օր չի, որ հնարավորություն է լինում խաղալ Գերմանիայի պես ուժեղ հավաքականի դեմ: Մեր մարզիչը հավելեց, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը ընդամենը 12 օր է, ինչ աշխատում է թիմի հետ, իրեն դեռ ժամանակ է պետք ավելի լավ արդյունքների հասնելու համար: Մասնավորապես, մարզիչը ցանկանում է փոխել մեր հավաքականի մենթալիտետը, հասնել նրան, որպեսզի թիմը ոչ միայն հակագրոհի, այլև կարողանա հարձակողական ֆուտբոլ ցուցադրել: Միաժամանակ այնքան էլ խելամիտ չի լինի Գերմանիայի հավաքականի դեմ խաղալ միայն հարձակողական ֆուտբոլ և պետք է կարողանալ լավ պաշտպանվել:
Բեռնար Շալանդը նշեց, որ դժգոհ է ոչ թե առանձին վերցրած պաշտպանների խաղից, այլ թիմի պաշտպանական ընդհանուր գործողություններից:
Լավ կլիներ, որ մեր պաշտպանները հնարավորություն ունենային տեղափոխվել ավելի ուժեղ ակումբներ և հանդես գային արտասահմանում:
Խոսելով մեր ապագա մրցակցի մարտավարության մասին՝ Բեռնար Շալանդը նշեց, որ տեղյակ է, որ Գյոթցեն կարող է խաղալ որպես կեղծ «9» համար, իսկ մեր հավաքականի նորեկներից շվեյցարացի մասնագետն առանձնացրեց Ռումյան Հովսեփյանին:
Նմանատիպ նյութեր
949 դիտում
22:08 16-04-2014
Ես ավելի լավ պատկերացում կազմեցի հավաքականի թեկնածուների մասին.Բեռնար Շալանդ
1002 դիտում
21:55 18-04-2014
Էդգար Մանուչարյանը պետք է համարձակ և տղամարդկային ֆուտբոլ խաղա. Բեռնար Շալանդ
1132 դիտում
20:30 13-05-2014
Կար պայքար և ցանկություն. Բեռնար Շալանդ
Այս բաժնից
1897 դիտում
21:03 30-04-2024
Երևանի աթլետիկայի ֆեդերացիան նոր նախագահ ունի
4030 դիտում
13:36 29-04-2024
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը