211652_close_icon
views-count1006 դիտում article-date 17:02 06-06-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 5-ից 6-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության` 9, կողոպուտի, խուլիգանության, յուրացման, մաքսանենգության և դրամանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 8 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 3-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր