211652_close_icon
views-count876 դիտում article-date 14:07 06-06-2014

Վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածել մարմնի տարբեր մասերին

Հունիսի 5-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ այտոսկրի կոտրվածքով և դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդով իրենց մոտ է տեղափոխվել 1947 թ. ծնված Վազգեն Հ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Գորիսի Անկախության փողոցում, վիճաբանության ժամանակ, 1972 թ. ծնված Արամ Հ.-ն գլխով հարվածել է իր դեմքին, այնուհետև ձեռքերով հարվածել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Արամ Հ.-ն հրավիրվել է բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր