211652_close_icon
views-count11662 դիտում article-date 19:03 05-06-2014

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել. «Մուննաթ շրեկն» ու «Պապայի բալաների մահակը» փոխատեղվել են

Այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ.Գասպարյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Կարեն Ներսիսյանը ազատվել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի հրամանատարի պաշտոնից և նշանակվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Սամվել Հովհաննիսյանը ազատվել է նշված պաշտոնից և նշանակվել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի հրամանատար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Կ. Ներսիսյանը հանրությանն ավելի շատ հայտնի է «Պապայի բալաների մահակ», իսկ Ս. Հովհաննեսյանը՝ «Մուննաթ շրեկ» մականավամբ:

Նմանատիպ նյութեր