211652_close_icon
views-count45583 դիտում article-date 10:35 16-03-2015

ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել

Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Պողոս Մարգարյանը ազատվել է Ճանապարհային ոստիկանության Արմավիրի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Պ. Մարգարյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման քննական բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արամ Գալստյանը ազատվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից և Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով նշանակվել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Սարգսյանը ազատվել է ՃՈ Աբովյանի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից և նշանակվել ՃՈ Արմավիրի քննական բաժանմունքի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Միքայել Աֆյանը նշանակվել է ՃՈ Աբովյանի քննական հաշվառման բաժանմունքի պետ: Արամ Գալստյան [img]/ups/images/0745799001426490506474868.jpg[/img] Պողոս Մարգարյան [img]/ups/images/057317800142649057733976.jpg[/img]

Նմանատիպ նյութեր