211652_close_icon
views-count836 դիտում article-date 16:16 05-06-2014

Արցախի զորամասերում մեկնարկել է «Իրազեկ բանակ» փաստաբանական ծրագիրը

Մեկնարկել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի նպատակն է ՙԻրազեկ բանակ՚ փաստաբանական ծրագրի շրջանականերում Արցախի զորամասերում ժամկետային զինծառայողների և սպաների շրջանում դասախոսություններով հանդես գալը: Պալատի պատվիրակությունը հունիսի 5-ին դասախոսություններով է հանդես եկել ԼՂՀ N զորամասերում: ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը բացման իր խոսքում կոչ է արել զինվորներին տեղեկանալ իրենց իրավունքների պաշտպանությանը, որը դիրքերում կանգնած զինվորի համար մեծագույն ուժն է: ՀՀ փաստաբանների պալատի նախագահը զինվորներին ողջունել է և խնդրել, որ պատվիրակության անդամների հետ երկխոսության ընթացքում լինեն հնարավորինս անմիջական: Վերջինս ներկայացրել է փաստաբանների պալատի գործառույթները և իրականացվող աշխատանքները փաստաբանի դերի բարձրացման ուղղությամբ: Արա Զոհրաբյանը անդրադառնալով զինվորական խնդիրներին՝ նշել է, որ ինքն էլ է ծառայել ՀՀ զինված ուժերում և անմիջականորեն ծանոթ է զինվորի խնդիրներին և այս այցի նպատակն է բարձրացնել զինվորի իրավագիտակցությունը: ՙԵս ցանկանում եմ, որ դուք կարևորեք ձեր կատարած գործը, քանի որ քաղաքացիական կյանքով ապրող քաղաքացիներս մեծապես կարևորում ենք բանակի դերը: Եթե դուք զինվորական համազգեստ եք հագել և կարծում եք, թե դուք որևէ մեկին հետաքրքիր չեք, բացի ձեր հարազատներից, իմացեք, որ այդպես չէ՚,-նշել է պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Արա Զոհրաբյանը խոսել է պետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և դրանց փոխհարաբերությունների, ինչպես նաև քաղաքացու ընդհանուր իրավունքների և պարտականությունների մասին: ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ծրագրերի գծով խորհրդական Զինավոր Մեղրյանը զինծառայողներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի միջազգային իրավական կարգավիճակի մասին թեման, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի քաղաքական իշխանությունների դիրքորոշումները՝ ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության խնդիրների և ադրբեջանական քարոզչամեքենայի ստահոդ լուրերի տարածման խնդիրների մասին: ՙՀայ ժողովուրդը հաղթանակել է իրեն պարտադրված պատերազմը և եկել է մի փուլ, երբ պետք է միջազգային իրավունքը օգտագործելով ապահովել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը և քանի դեռ հայ զինվորը կանգնած է առաջնագծում ճանաչման գործընթացը հնարավոր է կայացնել: Առանց սահմանին կանգնած հայ զինվորի անհնար է խոսել միջազգային իրավունքի համակարգում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին՚,-նշել է Զինավոր Մեղրյանը: Ռազմական հանցագործությունների և քրեական պատասխանատվության ենթարկելու մասին ելույթով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարապետ Աղաջանյանը՝ ներկայացնելով զինվորների սպաների իրավունքները քրեական գործերով վարույթների ընթացքում: Զինվորները և սպաները պատվիրակության անդամներին ներկայացրել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են ոչ միայն զինվորական ծառայությանը, այլ նաև քաղաքացիաիրավական գործարքներին: ՀՀ փաստաբանների պալատի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Մելանյա Առուստամյանը, Խորհրդի անդամներ Կարապետ Աղաջանյանը, Նելլի Հարությունյանը, Պալատի նախագահի խորհրդակններ Զինավոր Մեղրյանը, Իրինա Փիլոյանը և Պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական, ՀՀ ռազմական թաեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանը, Պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր