211652_close_icon
views-count1768 դիտում article-date 13:19 05-06-2014

Սաակաշվիլիին աշխատանք են առաջարկել պլանտացիաներում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին աշխատանք են առաջարկել Գուրիի պլանտացիաներում: Առաջարկն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշված շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Ելույթում Ղարիբաշվիլին ասել է, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կոալիցիան վռնդել է երկրից այն հիմարին, ով խաբել է բոլորին: Միևնույն ժամանակ Ղարիբաշվիլին նկատել է, որ լավ կլիներ, եթե Սաաակշվիլին աշխատեր պլանտացիաներում: «Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիին արված առաջարկին, իրականում ես ոչ մի վատ բան նկատի չեմ ունեցել: Ես նրան աշխատանք եմ առաջարկել: Ինչու՞ է դա անսովոր, ես չեմ հասկանում: Մի՞թե ամոթ է պլանտացիայում աշխատելը: Մենք արտադրություն ենք սկսում և յուրաքանչյուր շրջանում ձեռնարկություն կբացվի, որոնք վերջին տարիներին ոչնչացրել է Սաակաշվիլին: Խոսքը վերականգնման մասին է եղել, այնուհետ՝ աշխատանքի տեղավորման մասին, և մենք Սաակաշվիլիին աշխատանք ենք առաջարկել: Այդ նախաձեռնությունը բնակչությանը դուր է եկել»,-ասել է Վրաստանի վարչապետը:

Նմանատիպ նյութեր