1691 դիտում
10:48 05-06-2014
Նախարարությունը հերքումով հաստատում է գազի թանկացումը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը ՌԴ-ից գազը ձեռք է բերել 1000 խմ-ն՝ 220 դոլար արժեքով, մինչդեռ պայմանագրով նախատեսված գազի սակագինը 189 դոլար է: Այս փաստը «Ժողովուրդ»-ը բացահայտել էր՝ ուսումնասիրելով ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության վիճակագրական տվյալները, համաձայն որոնց՝ առաջին եռամսյակում ՀՀ-ն ՌԴ-ից ներկրել է 845 հազար 231 խմ գազ՝ 186 մլն 603.8 հազար դոլար արժողությամբ:
Երեկ, սակայն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հերքել է ՀՀ ֆինանսների նախարարության այս տվյալները` հայտարարելով, որ ՌԴ-ից ՀՀ ներկրվող բնական գազի համար իրենց ընկերությունը վճարում է պայմանագրում ֆիքսված գինը՝ 189 դոլար, նշելով նաև, որ 2014թ. առաջին եռամսյակում ՀՀ ներկրվել է 719 հազար 138 խմ գազ՝ 136 մլն 485 հազար 201 դոլար արժողությամբ»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2134 դիտում
09:37 28-11-2019
Գազի հավանական թանկացումը 2020 թ. բյուջեում անտեսվել է․ «Փաստ»
3674 դիտում
09:13 03-04-2020
Գազի թանկացումը ավելի կսրի Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը․ «Փաստ»
Այս բաժնից
1645 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1276 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»