3895 դիտում
23:23 14-11-2019
«Ադեկվադ» միաբանությունը պահանջում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ հանդես գալ հրապարակային հերքումով և ներողություն խնդրել ապատեղեկատվություն տարածելու համար
«Ադեկվադ» միաբանությունը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ ԱՍՀՆ տարածած հայտարարությանն առ այն, որ միաբանության անդամներն այցելել են Գյումրու գիշերօթիկ հաստատություններ և փորձել են նկարահանումներ անել: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Քիչ առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հիշատակել է «Ադեկվադ» միաբանության անվանումը:
Տվյալ հայտարարությունը «Ադեկվադ» միաբանությունը համարում է բանսարկություն, փնթի ու անպատասխանատու գործելաոճ, որի նպատակն է ստվերել մեր համբավն ու վարկաբեկել մեր գործունեությունը:
Ըստ էության, մեր վճարած հարկերով գործող այս հիմնարկը, բուն գործունեությամբ զբաղվելու փոխարեն, դիմում է տեղեկատվական մանիպուլյացիաների, քանի որ որևէ քայլ չի ձեռնարկել տեղեկատվության իսկությունը ստուգելու ուղղությամբ: Փոխարենը նախարարությունը նախընտրեց համալրել Նիկոլ Փաշինյանի կլյաուզա ու մատնագիր գրող միավորների ցանկը: Եթե այս նախարարությունն այլ հարցերում նույն կերպ է աշխատում, ինչ և այս դեպքում՝ իր պաշտոնական հարթակից նման փնթի ապատեղեկատվություն տարածելով, կարելի է եզրակացնել,թե ինչ աղետալի վիճակում է գտնվում սոցիալական ապահովության ոլորտը:
Մենք այս դրվագը դիտարկում ենք նույն համատեքստում, ինչ և նախորդ բոլոր զրպարտանք պարունակող դրվագները, որոնցով մեզ փորձում էին ներկայացնել սևազգեստ ահաբեկիչներ, բանդա, մարդկանց փողոցում սպառնացող միավորներ և այլն: Ինչպես բոլոր այս թվարկված դրվագներում, այնպես էլ հիմա, իշխանությունը ձախողելու է:
«Ադեկվադ» միաբանությունը հայտարարում է, որ միաբանության կողմից որևէ մեկը չի այցելել Գյումրի, տվյալ քաղաքացին չի հանդիսանում միաբանության անդամ և չի գործում մեր անունից:
«Ադեկվադ» միաբանությունը պահանջում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից 24 ժամվա ընթացքում հրապարակային հերքումով հանդես գալ և ներողություն խնդրել «Ադեկվադ» միաբանությունից՝ նման փնթի կերպով մեզ անվանարկելու համար:
Մի ստիպեք մեզ կիրառել ձեր դեմ նույն գործիքակազմը, քանի որ անգամ այդ հարցում մենք շատ ավելի արդյունավետ կլինենք, քան դուք»:
Նմանատիպ նյութեր
6354 դիտում
20:20 23-03-2017
Հայկ Դեմոյանից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել ջավախահայությունից
10841 դիտում
16:14 14-12-2018
Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Փաշինյանից․ Լուկաշենկո
2659 դիտում
19:12 11-04-2014
Հռոմի պապը հրապարակային ներողություն է խնդրել
Այս բաժնից
511 դիտում
15:28 24-12-2024
Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն
934 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ