1392 դիտում
09:30 05-06-2014
Խորհրդարանական ընդդիմությունը Ռուսաստանի շահերն է սպասարկում. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» զրուցակիցն է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Հատված հարցազրույցից.
[b]Մաքսային, հետագայում նաեւ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու որոշում կայացրել է ՀՀ իշխանությունը, իսկ ընդդիմադիր ուժերն արդյո՞ք սեպտեմբերի 3-ից մինչ այսօր արել են ամեն ինչ այդ որոշումը չեղյալ համարելու համար:[/b]
Բնականաբար, չի արվել այն ամենը, ինչ պետք է արվեր, բայց սրա հիմնարար պատճառը ոչ թե այն է, որ այս կամ այն քաղաքական ուժը չի ցանկացել որեւէ բան անել, այլ գործող ստատուս քվոն մեր քաղաքական դաշտում հետեւյալն է․ կա հանրապետական մեծամասնություն, որն իշխանությանն է դիմում, եւ կա իմ գնահատմամբ՝ ինտեր-ֆրոնտ, որը ոչ թե Հայաստանի Հանրապետության, Հայաստանի հասարակության շահերն է սպասարկում, այլ Ռուսաստանի շահերն է սպասարկում:
Չմոռանանք, որ սեպտեմբերի 3-ից առաջ քաղաքական ուժերի մի մասը հայտարարում էր, որ աշնանն իրենք հուժկու հանրահավաքներ են անելու եւ հասնելու են իշխանափոխության, սակայն այն պահից սկսած, երբ իշխանությունները գնացին եւ խոնարհաբար Հայաստանի Հանրապետության շահը հաշվի չառնելով հայտարարեցին, որ միանում են Մաքսային միությանը, այդ ընդդիմադիր ուժերի գործունեությունը ամբողջությամբ փոխվեց, եւ այն հուժկու հարձակումը, որ նրանք պլանավորում էին (եւ պլանավորում էին միայն մի պատճառով՝ համարում էին, որ Հայաստանը չպետք է գնա ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրելու, եւ իրենք պետք է ամեն ինչ անեն, որ Հայաստանը ծառայի Ռուսաստանի շահերին այս տարածաշրջանում), նրանք լռեցին։ Սա է մեր իրականությունը: Իսկ թե ինչպես այն փոխել՝ պետք է մտածել, շատ բարդ իրավիճակ է, որովհետեւ, ըստ իս, ավելի անկումային իրավիճակ Հայաստանը երբեւէ չի ունեցել:
[b]Այդ դեպքում ի՞նչ պետք է անել ընդդիմադիր դաշտում, եթե եղած ուժերը հասարակության պահանջները չեն բավարարում, խոստանում են հանրահավաքներ , ապա հետաձգում: Քառյակից դուրս ո՞րն է անելիքը ընդդիմադիր դաշտում:[/b]
Նախեւառաջ, ես կարծում եմ, որ պղտոր ջրերը պետք է գնան մաքրման: Կան քաղաքական ուժեր, որոնք գործունեություն են ծավալում կամ դրա պատրանքը ստեղծում, այսօրվա իշխանություններից ոչ պակաս սպասարկում են ոչ հայաստանյան շահերին: Մենք պետք է փորձենք փոխել այդ քաղաքական դաշտը։ Խոսքն այստեղ վերաբերում է ոչ միայն իշխանություններին, այլեւ խորհրդարանական ընդդիմությանը, որովհետեւ այդ ընդդիմությունը չի սպասարկում Հայաստանի Հանրապետության շահը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4227 դիտում
19:30 05-01-2021
Ո՞վ է Օնիկ Գասպարյանի խորհրդականը․ ո՞ւմ շահերն է սպասարկում, ո՞ւմ քարոզչությունն է անում. 168.am
8527 դիտում
18:52 29-04-2021
Ֆինանսների փոխնախարարը ստել է. ում շահերն են սպասարկում. ArmLur.am
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»