211652_close_icon
views-count3996 դիտում article-date 19:30 05-01-2021

Ո՞վ է Օնիկ Գասպարյանի խորհրդականը․ ո՞ւմ շահերն է սպասարկում, ո՞ւմ քարոզչությունն է անում. 168.am

ՀՀ Զինված ուժերի (ԶՈւ) Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը գտնում է, որ պատերազմի ընթացքում զոհերի, վիրավորների թիվը պետք է դիտարկել որպես պետական գաղտնիք և արգելել դրանց հրապարակումը՝ ելնելով երկրի անվտանգությունից: Այսինքն՝ կեղծել, թաքցնել հասարակությունից իրականությունը, կամ՝ մանիպուլյացնել իրենց հարմար նպատակներով և ձևերով, հայտնում է [url=https://168.am/2021/01/05/1439811.html?fbclid=IwAR0Uf6nhP4W-H1c24e-Es7K-u2JQRNpjuq7R1G4WUpbl5aZZlO3YyM3Liic]168.am[/url]-ը: Զավեշտալին այն է, որ Նիկոլ Փաշինյանի՝ բանակի, զորքի թվի հետ կապված ֆեյսբուքյան գաղտնազերծումները վերջին 2.5 տարում ԳՇ պետի նշյալ խորհրդականի համար վտանգահարույց չէին և չեն: Օրինակ, երբ Հ1՝ Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց է տալիս և ասում՝ «եթե շատ արագ՝ ժամերի ընթացքում, մենք չկանգնեցնենք պատերազմը, Ստեփանակերտը կընկնի, որից հետո ինքնաբերաբար՝ Ասկերանը, Մարտակերտը, այսինքն՝ սցենարներից կախված՝ 20-30 հազար մեր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ»: Կամ, երբ պատերազմի օրերին կոչերից մեկի ժամանակ նա նշեց, որ «այսօր ՀՀ-ում 10.000 տղա կա, եթե այսքանից գոնե կեսը ներկայանա իմ կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»: Փաշինյանի այդ հայտարարությամբ թշնամին հանգիստ զորքիդ թիվն է իմանում, մարդկային ռեսուրսներիդ հիման վրա քայլեր է հաշվարկում: Բայց այս մասին նախընտրում ենք լռել: Ի դեպ, թեպետ երբեմն-երբեմն սոցցանցային «ուղիղ միացումների» ժամանակ և հարցազրույցներում Պողոսյանը դիտողություններ է արել Փաշինյանի իշխանության հասցեին, գուցե ինչ-ինչ ֆոն ապահովելու համար, բայց, ընդհանուր առմամբ, լինելով ընդգծված հակաքոչարյանական և հակասերժական, նա փաշինյանական իշխանությանը խնայում է. երբ նրա ֆեյսբուքյան գրառումների տակ հիշեցնում են Փաշինյանի հողատու լինելը, նա կամ պատասխանելով՝ շրջանցում է մեկնաբանությունը, կամ ընդհանրապես չի պատասխանում: Զարմանալի է նաև, որ մեկ տարի առաջվա տեսանյութերից մեկում ԳՇ պետի այս խորհրդականն ուժային կառույցների սպաներին ամոթանք է տալիս, որ նախկինների կոռուպցիոն գործերի վրա աչք են փակել՝ ակնարկելով, որ «Գորիկի» կադրերից պետք է մաքրել ԱԱԾ-ն, կասկածի տակ դնելով գեներալական կոչումները: Մինչդեռ այսօր մոռանում է սպայի պատվի մասին, երբ բանակում չծառայած, ռազմական գործից հեռու գերագույն գլխավոր հրամանատարն ամեն օր բանավոր համաձայնությամբ հող է հանձնում թշնամուն, երբ ամեն պատեհ առիթի բանակին է մեղադրում կատարվածում, իսկ ուժային կառույցներում բարձրաստիճան սպաները լուռ հետևում են և հնազանդվում: Մանրամասները՝ [url=https://168.am/2021/01/05/1439811.html?fbclid=IwAR0Uf6nhP4W-H1c24e-Es7K-u2JQRNpjuq7R1G4WUpbl5aZZlO3YyM3Liic]168.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր