Յանուկովիչն ու որդիները մտադիր են վիճարկել ԵՄ պատժամիջոցները
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու նրա որդիները, ևս 6 ուկրաինացի նախկին պաշտոնյաները, որոնք հայտնվել էին ԵՄ-ի «սև ցուցակներում», մտադիր են վիճարկել պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է EuObserver-ը։
Յանուկովիչն ու որդիներ Վիկտորն ու Ալեքսանդրը մայիսի 14-ին դիմել են Եվրոպական դատարան։ Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, նրա որդի Ալեքսանդրը և Յանուկովիչի վարչակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուևը նույնպես դատական հայց են ներկայացրել Եվրոպական դատարան։
Յանուկովիչն ու իր համախոհները խնդրում են պատժամիջոցները չեղյալ հայտարարել։