Ինսուլտների բուժման մեջ մասնագիտացած կանադացի նյարդաբաններն Արցախում կիրականացնեն խորհրդատվություններ
ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի հունիսի 4-ին ժամը 1000-ից Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում Կանադայից ժամանած ինսուլտների բուժման մեջ մասնագիտացած նյարդաբանների կողմից կիրականացվեն նյարդաբանական խորհրդատվություններ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 95-16-99 հեռախոսահամարով: