Սևերոդոնեցկում անցակետեր են հրետանակոծվել
Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության Սևերոդոնեցկի մոտ՝ Վոևոդովկա գյուղում անցակետերի հրետանային ռմբակոծում է իրականացվել։ Այս մասին հայտնում է INERFAX-ը՝ հղում անելով տեղի աշխարհազորայիններին։
«Ուկրաինայի Ազգային գվարդիան հրետանակոծել է Վոևոդովկա գյուղի անցակետերը»,֊ պատմել են աշխարհազորայինների շտաբում։
Ռումբերն ընկել են մասնավոր հատվածի բնակելի տների վրա։ Ըստ նախնական տվյալների՝ զոհեր և տուժածներ չկան։