19047 դիտում
19:12 01-04-2020
Գեղարքունիքի մարզի բոլոր մուտքերի մոտ գործելու են հսկիչ անցակետեր. մարզպետ
Գեղարքունիքի մարզի բոլոր մուտքերի մոտ այսօր՝ 14։00-ից գործելու են հսկիչ անցակետեր։ Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ինստագրամյան էջից։
«Այսօր, ժամը 14:00-ից մարզ մտնող բոլոր ճանապարհների՝ Վարդենյանց լեռնանցքում, Սոթք - Քարվաճառ, Սեւան - Երեւան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաեւ սահմանված բնակավայրերում գործելու են հսկիչ անցակետեր: Հսկիչ կետերում, միջմարզային եւ միջհամայնքային ճանապարհներին ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին աջակցում են Գեղարքունիքի մարզպետարանի, ՏԻՄ-երի եւ առողջապահության մարզային կառույցների աշխատակիցները:
Ճշգրտվում են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվում են ջերմաչափումներ եւ անհրաժեշտ այլ գործողություններ: Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու եւ բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են համագործակցված, ըստ սահմանված կարգի»,- գրել է նա։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
4017 դիտում
11:48 14-08-2015
Սահմանային հսկիչ վերազինված կետ է գործելու
Այս բաժնից
898 դիտում
17:46 04-01-2025
Ալիևի ուղերձի «առյուծի բաժինը» Հայաստանի հասցեին սպառնալիքներն էին․ Տաթևիկ Հայրապետյան
1201 դիտում
16:34 04-01-2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով, ապա կնվազի 7-10 աստիճանով
979 դիտում
15:37 04-01-2025
Գուրգեն Աֆրիկյանը կնշանակվի ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ