Հայտնաբերվել է Մուրմանսկի մարզում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված 15-րդ մարդու դին
ԱԻՆ աշխատակիցները Մուրմանսկի մարզում հայտնաբերել են ՄԻ-8 ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված 15-րդ մարդու դին, հաղորդումէ Ռիա Նովոստին, հղում անելով իրավապահ մարմինների իր ողբյուրին:
«Ջրասուզակները հայտնաբերել են ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված 15-րդ մարդու դին»,-ասել է նա չհայտնելով, թե արդյուք պարզվել է մահացախի ինքնությունը:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել էր 14 մարդ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Մուրմանսկի մարզում Տերսկի շրջանում լճում փրկարարները հայտնաբերել էին վթարի ենթարկված Մի-8 ուղղաթիռը: Նախնական տվյալներով, նրա մեջ են եղել տեղացի պաշտոնյաներ: Վթարից հետո ողջ մնացած 2 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
.