211652_close_icon
views-count2279 դիտում article-date 19:04 03-06-2014

Հայտնաբերվել է Մուրմանսկի մարզում վթարի ենթարկված ուղղաթիռի 2-րդ «սև արկղ»-ը

Փրկարարներին հաջողվել է հայտնաբերել Մուրմանսկի մարզում վթարի ենթարկված Մի-8 ուղղաթիռի 2-րդ «սև արկղ»-ը, այս մասին հաղորդումէ Ռիա Նովոստին, հղում անելով իրավապահա մարմիններում իր աղբյուրին: Աղբյուրը հայտնելէ , որ արկղերը տրվել են Ներպետական ավիացիոն կոմիտետի՝ ուսումնասիրության համար: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Մուրմանսկի մարզում Տերսկի շրջանում լճում փրկարարները հայտնաբերել էին վթարի ենթարկված Մի-8 ուղղաթիռը: Նախնական տվյալներով, նրա մեջ են եղել տեղացի պաշտոնյաներ: Վթարից հետո ողջ մնացած 2 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նմանատիպ նյութեր