211652_close_icon
views-count1303 դիտում article-date 19:16 02-06-2014

Ընդդիմադիր գործիչը՝ Վրաստանի վարչապետի մասին. վերջին շրջանում քաղաքական թույն է շնչում

Իրակլի Ղարիբաշվիլին վերջին շրջանում քաղաքական թույն է շնչում, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Վրաստանի վարչապետի մասին նման տեսակետ է հայտնել Վրաստանի ընդդիմադիր «Ազգային միասնական շարժման» առաջնորդներից մեկը՝ Գիգա Բոկերիան: «Վարչապետն անում է խայտառակ, աղետաբեր, բացարձակապես անպատասխանատու հայտարարություններ, որոնք բոլոր քաղաքական կուսակցությունները և դեմոկրատական ուժերը ում հետ հանդիպել եմ, համարում են, որ Ղարիբաշվիլին վերջին շրջանում քաղաքական թույն է շնչում: Բնական է, որ բոլոր քաղաքական ուժերը ցանակնում են ընտրություններում հաղթանակ տանել և իշխող ուժի առաջնորդը հայտարարում է, որ մենք պետք է հաղթանակ տանենք, սակայն նրա հռետորաբանության մեջ պարզ երևում է թե ինչ է կատարվում, երբ բռնությունները աճում են, և ոչ մի փաստ չի հետաքննվել, ապա այս ֆոնի վրա հայտարարությունն այն մասին, որ մյուսների հաղթանակը թույլ չենք տալու, բացահայտ ապացույցն է այն բանի, որ քաղաքական հետապնդումները ստեղծելու են ոչ մրցակիցային մթնոլորտ », -հայտարարել է Գիգա Բոկերիան:

Նմանատիպ նյութեր