Լիբիայում բախումների հետևանքով գրանցվել է 7 զոհ
Լիբիայի արևելյան Բենզագի քաղաքում լիբիական բանակի և իսլամիստ֊գրոհայինների միջև բախումների հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 15֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Ըստ ականատեսների վկայության՝ «Անսար ալ Շարիաթ» խմբավորումը հարձակվել է զինվորական ճամբարի վրա։ Ավելի ուշ ռազմական ուղղաթիռներով բանակին են միացել գեներալ Խալիֆ Հաֆթարի ուժերը։
Ըստ գործակալության տվյալների՝ զոհվածներից 5֊ը լիբիական բանակի զինվորներ են։