Հնդկաստանում նոր նահանգ է ավելացել
Երկուշաբթի Հնդկաստանում հայտնվել է 29-րդ նահանգը։ Այն ձևավորվել է հարավային Անդհրա-Պրադեշ նահանգի հյուսիսային մասից։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Նոր նահանգը ստացել է Թելանգան անվանումը, սակայն 10 տարիների ընթացքում նահանգի մայրաքաղաքը կմնա Հայդերաբադ քաղաքը, որն Անդհրա-Պրադեշ նահանգի գլխավոր քաղաքը։
Հայդերաբադի բնակիչները նոր նահանգի հայտնվելը նշել են հրավառությամբ և համերգներով։
Նոր նահանգի բնակչությունը մոտ 30 մլն է։