211652_close_icon
views-count1394 դիտում article-date 21:36 01-06-2014

Աբխազիայի վարչապետը հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ պաշտոնից

Աբխազիայի վարչապետ Լեոնիդ Լակերբայան հայտարարել է, որ ի տարբերություն Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի, չի պատրաստվում հեռանալ պաշտոնից: «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ և հայտարարություն չեմ գրի»,-մեջբերում է RiaNovosti-ն նրա խոսքերը: Նա նաև նշել է, որ Անկվաբն անձամբ է հրաժարականի մասին որոշում կայացրել՝ որոշ հարցեր հաշվի առնելով: Պատասխանելով հարցին, թե ում կողմը կկանգնի Աբխազիայի բանակը, Լակերբայն ասել է. «Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է լիներ» և ուժայինների հետ կապված ևս ոչ մի խնդիր չկա»: Նշենք, որ այսօր՝ հունիսի 1-ին, Ալեքսանդր Անկվաբը ժողովրդին ուղղված իր ելույթում հայտարարել էր, որ նախագահի իր պաշտոնին հրաժարական է տալիս միմիայն երկրի անվտանգությունը և կայունությունը պահպանելու նպատակով: Իսկ նախօրեին Աբխազիայի պատգամավորները կողմ քվեարկեցին երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելուն: Ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 24-ին:

Նմանատիպ նյութեր