211652_close_icon

Աբխազիայի ԿԸՀ-ն երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունները հայտարարել է կայացած

views-count1078 դիտում article-date 23:55 15-02-2025
Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունները հայտարարել է կայացած, հայտնում է Ռիա Նովոստին։

Աբխազիայի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է ավելի քան 55%, և դրանք վավեր են ճանաչվել, հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Դմիտրի Մարշանը։

«Ժամը 18-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը գերազանցել է 55%-ը, ինչը նշանակում է, որ Աբխազիայում նախագահական ընտրությունները կայացել են»,- նշել է նա   ասուլիսի ժամանակ։

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու՝ հայտնի աբխազ քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում առևտրային նախկին ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Ռոբերտ Արշբան, ընդդիմադիր Ադգուր Արձինբան և Սևծովյան զարգացման բանկի նախագահ Ադգուր Խուրխումալը։ Նրանք բոլորն արդեն քվեարկել են։

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի 19-ին Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան և վարչապետ Ալեքսանդր Անկվաբը հրաժարական էին տվել։

Նմանատիպ նյութեր