211652_close_icon
views-count1531 դիտում article-date 20:39 01-06-2014

Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի մասնակիցները այցելեցին Արցախ

Մայիսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ժամանեցին Ստեփանակերտ։ Նույն օրը Հայաստանցի բարձրաստիճան դիվանագետներին ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Արցախի ղեկավարը ներկայացրեց երկրի անվտանգության ամրապնդման, սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված քայլերը: Հանդիպման մասնակիցները անդրադարձան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Քննարկվեցին Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների, արտերկրում Հայաստանի դեսպանությունների և ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների միջև փոխգործակցության հարցեր։ Արցախի Հանրապետության Նախագահը պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերի։ Հանդիպումից առաջ Արցախի Նախագահ Բակո Սահակյանը առանձնազրույց ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Նմանատիպ նյութեր