1211 դիտում
22:10 31-05-2014
Թուրքական համալասարանի հայոց լեզվի ամբիոնն այս տարի 6 շրջանավարտ կտա
Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալասարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնն այս տարի առաջին շրջանավարտներն է տալու, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=6&cur_news=104]Еrmenihaber.am[/url]-ը: Հիմնադրման հենց առաջին տարում՝ 2010թ.-ին, այս բաժին ընդունվել էր 6 ուսանող, իսկ այժմ հետաքրքրությունը գնալով աճում է: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը: Էրջիյես համալասարանի արևելյան լեզուների ամբիոնի ղեկավար, դոցենտ Գյոքսել Թյուքյոզը կարծում է, որ հայոց լեզվի և գրականության բաժնի բացումը ռազմավարական քայլ է, չնայած այդ հարցում բավականին ուշացել են:
«1984 թվականին Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանում հայկական թեմայով համագումար էր անցկացվել: Եթե այդ համագումարից հետո հայոց լեզվի բաժին բացվեր, ապա այժմ հսկայական աշխատանք արված կլիներ»,- հայտնում է Թյուքյոզը՝ ընդգծելով, որ հայոց պատմությանը վերաբերող շատ մեծ քանակությամբ աղբյուրներ կան, սակայն լեզվի չիմացության պատճառով դրանք հնարավոր չէ ուսումնասիրել:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=6&cur_news=104]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
2552 դիտում
18:39 28-03-2018
ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնն այսուհետև կկրի անվանի բժիշկ-գիտնական Հովհաննես Սարուխանյանի անունը
Այս բաժնից
1021 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
916 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
952 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»