«Բենֆիկա»-ի պաշտպանը կտեղափոխվի «Բավարիա»
«Բենֆիկա»-ի պաշտպան Էսեկիել Գարայը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն: Կողմերը արդեն սկսել են բանակցություններ վարել տեղափոխության վերաբերյալ և մոտ են վերջնական համաձայնության գալուն, հայտնում են պորտուգալական լրատվամիջոցները:
Գերմանական ակումբը 27-ամյա խաղացողի տրանսֆերի համար «Բենֆիկա»-ին կառաջարկի 15 մլն եվրո: Սպասվում է, որ Գարայը 4 տարվա պայմանագիր կկքնի Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբի հետ:
Պորտուգալիայի ավարտված առաջնությունում Գարայը 27 խաղում խփել է 6 գոլ: