«Բենֆիկա»-ի պաշտպանը «ԱԶ Ալկմաար»-ի հետ խաղում կոտրել է ոտք
Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Բենֆիկա»-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «ԱԶ Ալկմաար»-ի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, սակայն այդ հաղթանակը մռայլվեց պորտուգալական թիմի պաշտպան Մանուել Սիլվիոյի լուրջ վնասվածքով: «Բենֆիկա»-ի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսի խոսքերով ֆուտբոլիստը կոտրել է ոտքը, ինչը լրջորեն ազդել է թիմի տրամադրության վրա: