211652_close_icon
views-count20243 դիտում article-date 12:25 31-05-2014

Պարզվել է Արմավիրի մարզում Mercedes G 500-ի և Opel-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Էդգար Բաբայանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ մայիսի 30-ին, էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի փաստով: Ոստիկանությունը պարզել է, որ Mercedes Benz G500 մակնիշի 20 VV 777 համարանիշի վատոմեքենան վարել է Այգեշատ գյուղի բնակիչ, 30-ամյա Արմեն Մարկոսյանը, իսկ Opel Astra մակնիշի 23 ԼՍ 563 համարանիշի ավտոմեքենան վարել է 33-ամյա Անդրանիկ Կոջոյանը: Վթարի հետևանքով Opel-ի ուղևորներից 38-ամյա Էդվարդ Այվազյանը տեղում մահացել էր, իսկ 2 վարորդներն ու Opel-ի մյուս ուղևորուհին՝ 35-ամյա Փիրուզա Սարգսյանը, մարնական վնասվածքներով տեղափոխվել էին Վաղարշապատի հիվանդանոց: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/15951/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մայիսի 30-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել էին Opel մակնիշի 23 ԼՍ 563 համարանիշի և Mercedes G 500 մակնիշի 20 VV 777 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս էին եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածով հոսող առվակում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով կար 1 զոհ, 3 վիրավոր: Վիրավորներին առաջինը օգնություն էին ցուցաբերել քաղաքացիները և վթարի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները: Վթարի մասին տեղեկացվել էր ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարաման կենտրոն, որոնց հանձնարարականով վթարի վայր էին ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև ոստիկանության Վաղարշապատի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մանվել Խաչատրյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր