Էրդողանը հայտարարել է, որ ճնշելու է Գեզիի դեպքերի 1-ին տարելիցի կապակցությամբ անցկացվելիք ցույցերը
Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել երկրի երիտասարդներին չեղյալ հայտարարել կիրակի՝ հունիսի 1-ին, Ստամբուլի Թաքսիմ հրապարակի արյունալի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ ծրագրված բողոքի ակցիաները:
Ինչպես հայտարարել է Էրդողանը, կառավարությունը պատրաստվում է լուրջ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ և առաջին հերթին փակելու է Թաքսիմի հրապարակը: Հրապարակն ամբողջությամբ հսկելու են ոստիկանության ուժեղացված ջոկատները, այնտեղ է բերվել տեխնիկա՝ ներառյալ ջրցան մեքենաներ:
Ինչպես և սպասվում է, ակցիաներ են անցկացվելու Թուրքիայի այլ քաղաքներում, այդ թվում և մայրաքաղաք Անկարայում: