Զինված հարձակում՝ Իրաքի ռազմական բազայում․ գրանցվել է 12 զոհ
Իրաքում գրոհայինների հարձակում են գործել հյուսիսում գտնվող ռազմական բազայի վրա, որի հետևանքով զոհվել է ավելի քան 12 զինվորկական։ Այս մասին հայտնում է BBC՝ հղում անելով երկրի իշխանություններին։
Ոստիկանությունը հարձակման հանգամանքների վերաբերյալ դեռ ոչ մի հայտարարություն չի արել։ Ինչպես նշում են թղթակիցները՝ ավելի վաղ Իրաքի հյուսիս֊արևմուտքում զանգվածային հարձակումների կազմակերպիչները սունիական իսլամիստներն էին։