14092 դիտում
23:01 20-11-2017
Շունը սկսում է հաչել, երբ իրեն շան տեղ են դնում. Գագիկ Գինոսյանն առաջարկում է արհամարհել Նժդեհին «ֆաշիզմի աջակից» կոչող «մանրապճեղներին». Tert.am
Շունը սկսում է հաչել, երբ իրեն շան տեղ են դնում. [url=http://www.tert.am/am/news/2017/11/20/Ginosyan/2544278]Tert.am[/url]-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ հակադարձելով ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքում հնչած մեկնաբանությանը:
Նշենք, որ «Զվեզդա»-ն պատկանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, իսկ հաղորդավարուհին՝ Վերոնիկա Կրաշեննիկովան, Ռուսաստանի իշխող՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ է, որի նախագահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է:
Հաղորդավարուհին, մասնավորապես խոսել էր այն մասին, որ Հայաստանը, որը Ռուսաստանի գլխավոր դաշնակիցն է Հարավային Կովկասում, ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է, պատրաստվում է մի քանի օրից Բրյուսելում Եվրամիության հետ ստորագրել համագործակցության համաձայնագիր: Նա նշել էր, որ Ուկրաինայի նման Հայաստանը քաղաքական երկխոսություն է սկսում Եվրամիության հետ: «Ասոցիացիան միակ բանը չէ, որը Հայաստանն անում է Ուկրաինայի նման: Դժվար է հավատալ, բայց Երևանը հերոսացնում է նաև ֆաշիզմի աջակիցներին»,- ասել էր հաղորդավարուհին: Այս համատեքստում նա նշել էր, որ Հայաստանում իշխող կուսակցության խորհրդանիշը նման է հիտլերյան Գերմանիայի զինանշանին, իսկ ՀՀԿ գաղափարախոսությունը Նժդեհյան գաղափարախոսությունն է: Նա հիշատակվում է Հայաստանում «ֆաշիզմի աջակից Նժդեհի» արձանի տեղադրումը, Նժդեհին որակելով իբրև «հայկական Բանդերա»: Արձանի տեղադրումը բնորոշում է «վիրավորանք ֆաշիզմի դեմ հերոսական պայքար մղած» հայ ժողովրդի հասցեին:
Գագիկ Գինոսյանը կոչ է անում արհամարհել նման «մանրապճեղներին» այդ արտահայտությունների համար: «Ովքեր են իրենք, արդյո՞ք հաշվի առնելով նրանց խոսքերը դրանով ցույց չենք տալիս մեր կախվածությունը իրենցից: Ձեր արձագանքը ցույց է տալիս, որ դուք մեր երկրին վերաբերում եք որպես երկրորդական երկիր, իսկ ես թքած ունեմ իրենց վերաբերմունքի վրա»,-ասաց Գինոսյանը:
Դիտարկմանը, թե դաշնակից ՌԴ-ի կողմից նման վերաբերմունքը արդյո՞ք պետք է արհամարհի նաև իշխող ՀՀԿ-ն, Գագիկ Գինոսյանը պատասխանեց, թե ինքը իշխանություն չի, և դա ասում է որպես սովորական հայ քաղաքացի: «Ես հպարտ եմ իմ քաղաքացիությամբ, իմ անձնագրով, և երկրորդ քաղաքացիություն երբևիցե չեմ ունենալու և արհամարհում եմ նման «ոտնձգությունները»: Նման բաներով զբաղվելու փոխարեն երկրի ազգային գաղափարախոսությունը, ոգու բարձրացմամբ թերևս դաստիարակությամբ զբաղվենք, քան թե ամեն մի մանրապճեղ ներկայացուցչի անհասկանալի ու անուղեղ մեկնաբանությանն անդրադարձ կատարենք` հանրայնացնելով այն»,-ասաց նա:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/11/20/Ginosyan/2544278]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1717 դիտում
16:54 30-05-2014
Հայ և թուրք մտավորականները հանդես են եկել խաղաղության կոչող համատեղ նամակով
7295 դիտում
10:16 22-11-2017
Նժդեհին Զախարովայի տված բնորոշումը կրկնվում է հնչեղ հարթակում. «Ժամանակ»
3413 դիտում
13:19 01-09-2016
Ռահիմ Ստերլինգը ստիպված է եղել չորեքթաթ հաչել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին