Աֆրիկայում որոշել են վերջ դնել երեխաների ամուսնություններին
Աֆրիկյան միությունն երեխաների ամուսնություններն արմատապես վերացնելու լայնամասշտաբ ծրագիր է սկսել։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների ամուսնությունները գլոբալ երևույթ են, բայց այդ առումով Աֆրիկան ավելի անբարենպաստ է համարվում։
Ըստ փորձագետների տվյալների՝ ամեն 3֊րդ աֆրիկացի աղջկա ստիպում են ամուսնանալ անչափահաս տարիքում, որոնց թիվն ավելի քան 17 մլն է։
Նման աղջիկների թիվը ներկայում գերազանցում է 17 միլիոնը։