ՕԵԿ-ին քառյակի կողմից հրավեր չի եղել. Ժամանակ
Ի պատասխան «թեժ աշնան» շրջանակներում ՕԵԿ-ի պլաններին և քառյակի հետ հետագա համագործակցությանը վերաբերող «Ժամանակի» հարցին՝ ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանն ասել է, որ քառյակի կողմից հրավեր չի եղել մասնակցելու առաջիկա հանրահավաքին:
«Մեր հաջորդ հարցին՝ եթե սահմանադրական բարեփոխումների նախագիծն այս տեսքով դրվի հանրաքվեի, ՕԵԿ-ը՝ որպես ընդդիմություն ինչպե՞ս է պայքարելու դրա ընդունման դեմ, պատասխանեց. «Երբ որ կլինի սահմանադրական բարեփոխումների նախագծի տարբերակը, այն ժամանակ էլ մենք պատրաստ կլինենք բաց քննարկումների»,-հավելում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: