ԱՄՆ-ը կոչ է արել Ռուսաստանին ընդունել Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները
ԱՄՆ֊ի իշխանությունները կոչ են արել Ռուսաստանին ճանաչել Ուկրաինայում նախագահական արտահերթ ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՄԱԿ-ում ԱՄՆ֊ի մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյին։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին ճանաչել ընտրությունների արդյունքները և համագործակցել նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ և ելք գտնել ստեղծված ճգնաժամից»,- ասել է նա։
Ռոզմարի Դի Կարլոն նաև հորդորել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի աշխարհազորայիններին զենքերը վայր դնել։