211652_close_icon
views-count8301 դիտում article-date 11:14 29-05-2014

ԱԺ պատգամավորն իր իսկ կատարած խախտման համար գլխիկոր տուգանվեց ՃՈ աշխատակցի կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 29-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր՝ «Բելաջիոյի Գրիշ» մականվամբ Գրիշա Մարգարյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, կարծես ավանդույթ է դառնում, որ մեր որոշ «վայ-պատգամավորներ» արհամարհում են իրենց իսկ ընդունած օրենքը: Իսկ մայիսի 25-ին Մյասնիկյան պողոտայում ֆոտոլրագրողը լուսանկարների շարք էր արել, թե ինչպես է առանց ամրագոտու Ազգային ժողովի պատգամավոր՝ «Բելաջիոյի Գրիշ» մականվամբ Գրիգորի Մարգարյանը իր կողմից վարած Lexus մակնիշի 011 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայով ճեմում, ով այդ վիճակով անցավ ճանապարհային ոստիկանների կողքով: Սակայն նրա բախտը բերեց, քանի որ ոստիկանները զբաղված էին նշված հատվածում խոշոր ավտովթարի հետևանքով խցանված ճանապարհը բացելով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի հաշվեկշռում: Քաղաքակիրթ երկրներում, եթե պետական պաշտոնյան նման խախտում կատարեր, ապա անարգանքի սյունին կգամվեր, իսկ մեր պարագայում, վստահ ենք, որ ճանապարհային ոստիկանությունը օպերատիվ կարձագանքի հրապարակմանը և «մեծն» պատգամավորը իր իսկ կողմից ընդունված օրենքով վարչական պատասխանատվության կենթարկվի: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր