19-ամյա վարորդը, ով իրեն դրել էր «911»-ի տեղը, ճանապարհային ոստիկանի մոտ գլխիկոր տուգանվեց խոշոր գումարով
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որ իրենց «երկաթյա նժույգների» վրա չտեղադրեն գերձայնային ազդանշաններ (դռռիկներ):
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 27-ին, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Toyota Camry մակնիշի 01 RR 911 համարանիշի ավտոմեքենան, որի վրա տեղադրված է եղել նշված գերձայնային ազդանշանը, իսկ դիմապակուց բացակայում էր տեխզննման կտրոնը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը եղել է Երևան քաղաքի Վրացական 21 շենքի բնակիչ, 19-ամյա Ստեփան Աթաբեկյանը, ում նկատմամբ կազմվել է վարչական ակտ:
ՃՈ-ն հիշեցնում է վարորդներին, որ նման օրինախախտումներ հայտնաբերելու դեպքում վարորդները, անկախ իրենց զբաղեցրած դիրքից և պաշտոնից, «հանգրվանելու են» «գայի պլաշադկայում», իսկ նրանց գրպանները կթեթևացվեն 100 հազարից մինչև 200 հազարական դրամով, և գումարը կփոխանցվի պետբյուջե:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի: