211652_close_icon
views-count1360 դիտում article-date 09:55 29-05-2014

Ռուսաստանի դեսպանը մոռացել է իր ներկայացրած երկրի այլ պաշտոնյաների հայտարարությունները. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. ««Դա կոմերցիոն հարց է, քաղաքականություն այստեղ չկա։ Եվ պետք չէ այդ հարցերի վրա ուշադրություն սևեռել։ Այնպես որ…», – երեկ հայտարարել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը՝ ի պատասխան հարցի՝ արդյոք Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ճի՞շտ է վարվում, երբ այս անգամ էլ տանկ է վաճառում Ադրբեջանին։ Վոլինկինը, բնականաբար, մոռացել է իր և իր ներկայացրած երկրի այլ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը չի կարող ռազամական կապեր ունենալ Ռուսաստանի հետ՝ սերտացնելով տնտեսական հարաբերությունները Եվրոպայի հետ։ Ըստ ռուսների՝ դա քաղաքականություն էր, իսկ իրենց դեպքում՝ բացառապես կոմերցիա»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր