Ինչու է Քոչարյանը մոռացել «մահացած գույքի» մասին. 168 ժամ
«168 Ժամ»-ը գրում է. «ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Սովսիսյանն օրերս անդրադարձել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատություններին և համեմատություն անցկացրել գազային վերջին համաձայնագրերի ու 2006թ. իրականացված «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի միջև: Մովսիսյանը, մասնավորապես, նշել էր, որ ի տարբերություն վերջին գործարքի՝ «Գույք պարտքի դիմացն» իր ետևից թողեց «այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, ինչպես և սպասվում էր, երեկ հերթական հաղորդագրությունն է տարածել' պատասխանելով Արմեն Մովսիսյանին:
էներգետիկայի նախարարին հիշեցնելով իր անցյալը՝Քոչարյանը նշել է, որ մինչև հիմա էլ համարում է համաձայնագիրը լավն էր ու փոխշահավետ, և, որ միջկառավարական հանձնաժողովը լավ Է աշխատել: Սակայն «մահացած գույքի» մասին նախկին նախագահը ոչ մի մեկնաբանություն չի արել: Նշենք նաև, որ «մահացած գույքի» մեծ մասն այժմ տնօրինում է «Սիտրոնիքս» ընկերությունը, որը մտնում Է ռուսաստւսնյան «ԱՖԿ ՍԻԱՏԵՄԱ» կորպորացիայի կազմի մեջ: Իսկ Ռ. Քոչարյանը 2009 թվականից այդ կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: