Հենրիխ Մխիթարյանը իր առաջին դուբլը ձևակերպեց ազգային ընտրանու կազմում
Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կայացած ընեկարական խաղում Հենրիխ Մխիթարյանը ազգային ըտնրանու կազմում իր առաջին դուբլը ձևակերպեց: Բացի այդ Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն իր խփած գոլերի թիվը հասցրեց 14-ի: Հավելենք, որ Մխիթարյանը դարձավ Հայաստանի հավաքականի կազմում դուբլ հեղինակած 8-րդ խաղացողը: