Սիմֆերոպոլում հազարավոր թաթարներ ցույցի են դուրս եկել․ ուղիղ միացում
                        Այսօր Սիմֆերոպոլում՝ Ղրիմի Գերագույն ռադայի մոտ 5 հազարից ավելի թաթարներ ցույց են անցկացնում՝ շրջանի իշխանություններից պահանջելով պահպանել Ուկրաինայի ամբողջությունը։
Մարդիկ Ուկրաինայի, Եվրամիության ազգային դրոշները ձեռքներին բացականչում են․  «Слава Украине!», «Украина!»։ Ցույցի մասնակիցների զգալի մասը տղամարդիկ են, հայտնում է «ՈւՆԻԱՆ»։
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


